Կաղամբով ջեռեփուկ
Բաղադրիչներ
- 500 գ կաղամբ
- կանաչ սոխ
- աղ
- սև պղպեղ
- սամիթ
- 3 հատ ձու
- 200 գ թթվասեր (+ մի փոքր թթվասեր ձևամանի համար)
- 150 գ ալյուր
- փխրեցուցիչ
- քունջութ
Պատրաստման եղանակը
1 Կաղամբը, կանաչ սոխը, սամիթը կտրատել, համեմել աղով, պղպեղով և խառնել:
2 Մեկ այլ ամանի մեջ ձուն, աղը, սև պղպեղը, թթվասերը, ալյուրը, փխրեցուցիչը խառնել/հարել:
3 Ձևամանի (24 սմ) հատակին կարագ քսել, նախ կաղամբով զանգվածը, ապա ձվով զանգվածը լցնել մեջը և հավասարեցնել: Ուտեստի վրա քունջութ շաղ տալ:
4 Թխել 35-40 րոպե 180 ջերմաստիճանում: