Նախաճաշի հետաքրքիր և համեղ տարբերակ

Նախաճաշի հետաքրքիր տարբերակ

Բաղադրիչներ

  • 6 հատ ձու
  • 100-150 գ երշիկ
  • 1/4 հատ բուլղարական կարմիր պղպեղ
  • 2 բաժակ կաթ
  • 1.5-2 բաժակ ալյուր
  • 1/4 թեյի գդալ սոդա
  • 0.5 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • պանիր
  • կանաչ սոխ
  • սամիթ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Կանաչին, բուլղարական պղպեղը և երշիկը կտրատել, ավելացնել ձուն, աղը և խառնել:
2 Առանձին ամանի մեջ լցնել կաթը, ալյուրը, սոդան, աղը և խառնել:
3 Կաթով զանգվածը լցնել ձվով զանգվածի մեջ, համեմել սև և կարմիր պղպեղով ու խառնել:
4 Թավային ձեթ քսել: Պատրաստված զանգվածից շերեփի օգնությամբ ոչ հաստ շերտով լցնել թավայի մեջ:
5 Նրբաբլիթի պես լոշիկը 2 կողմից տապակել, 2-րդ կողմի վրա պտտելիս այդ կողմի վրա քերված պանիր շաղ տալ, և վերջում լոշիկի մի կեսով ծածկել մյուս կեսը:
6 Այսպես ողջ զանգվածից լոշիկներ պատրաստել:
Կիսվել Facebook-ում