Վանիլային պաղպաղակ

Բաղադրիչներ
- 250 մլ կաթ
- 250 մլ սերուցք (33-35%)
- 4-6 հատ ձվի դեղնուց
- 80-90 գ շաքարավազ
- 1 թեյի գդալ վանիլային շաքար
Պատրաստման եղանակը
- Կաթը եռացնել:
- Ձվի դեղնուցը, շաքարավազը և վանիլային շաքարը հարել:

- Ձվով զանգվածի մեջ մաս-մաս ավելացնել կաթը և խառնել:
- Այս զանգվածը լցնել խորը թասի մեջ և եփել՝ զուգահեռաբար փայտե գդալով անընդհատ խառնելով: Եփել այնքան, մինչև զանգվածը մի փոքր կխտանա (եռացնելու անհրաժեշտություն չկա):

- Այնուհետև այս զանգվածը թողնել, որ սառչի:
- Սառը սերուցքը հարել նախ ցածր արագությամբ, ապա հարիչի արագությունը աստիճանաբար ավելացնել:
- Հարված սերուցքը լցնել կաթով զանգվածի մեջ և լավ խառնել:

- Այս զանգվածը լցնել որևէ ձևամանի մեջ և դնել սառցախցիկում մոտ 10-12 ժամ, սակայն անհրաժեշտ է 4-5 անգամ զանգվածը սառցախցիկից հանել և բլենդերով հարել, որպեսզի մեջը գնդիկներ չմնան:

- Պաղպաղակը մատուցելիս այն զարդարել հատապտուղներով կամ ըստ ցանկության:

