Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հիանալի ուտեստ ամռանը պատրաստելու համար

Դդմիկով ջեռեփուկ
1 час

Բաղադրիչներ

  • 2 հատ դդմիկ
  • 2 հատ հավի կրծքամիս
  • 2 ճաշի գդալ թթվասեր
  • 2 հատ ձու
  • 150 գ պանիր
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկը խորանարդներով կտրատել, լցնել ամանի մեջ, համեմել աղով, խառնել և 15-20 րոպե թողնել:
  • Հավի կրծքամիսը ոչ մեծ խորանարդներով կտրատել:
  • Դդմիկից անջատված հեղուկը քամել:
  • Դդմիկի վրա լցնել հավի կրծքամիսը, ձուն, թթվասերը, աղը, պղպեղը և խառնել:
  • Ջեռոցի ձևամանին ձեթ քսել, դդմիկով զանգվածը լցնել մեջը և եփել 35-40 րոպե 200 ջերմաստիճանում:
  • Այնուհետև ուտեստը ջեռոցից հանել, վրան քերված պանիր շաղ տալ և կրկին 5-10 րոպե թողնել ջեռոցում: