Կաթնաշոռով կարկանդակ

Բաղադրիչներ
- 5 հատ ձու
- 450-500 գ շաքարավազ
- 1 կգ ալյուր
- 400 գ կարագ
- 10 գ փխրեցուցիչ
- 1 թեյի գդալ վանիլային շաքար
- 1 կգ կաթնաշոռ
Պատրաստման եղանակը
- Ձեռքի հարիչով հարել ձուն, այնուհետև ավելացնել շաքարավազը և միասին հարել:

- Ալյուրը լցնել խորը ամանի մեջ:
- Սառը կարագը քերիչով անցկացնել և լցնել ալյուրի մեջ: Ավելացնել փխրեցուցիչ, վանիլային շաքար և խառնել:

- Ձվով զանգվածի 1/3-րդ մասը լցնել ալյուրով զանգվածի մեջ, մնացած մասը՝ կաթնաշոռի ու խառնել:

- Ալյուրով զանգվածի մի կեսը լցնել ջեռոցի ձևամանի մեջ և տարածել: Դրա վրա լցնել կաթնաշոռով զանգվածը ու կրկին տարածել:

- Վերջում վերևի շերտին կրկին ալյուրով զանգվածը լցնել:

- Թխել 35-40 րոպե 180-200 ջերմաստիճանում:

