Աջափսանդալ

Բաղադրիչներ
- սմբուկ
- լոլիկ
- կարտոֆիլ
- գազար
- քաղցր կարմիր պղպեղ
- կծու կարմիր պղպեղ
- սոխ
- սխտոր
- ռեհան
- համեմ
- ձեթ
- աղ
- սև պղպեղ
- շաքարավազ
Պատրաստման եղանակը
- Սմբուկը մեծ կտորներով կտրատել, վրան աղ լցնել, խառնել և 10-15 րոպե թողնել, որ ավելորդ հեղուկը դուրս գա:

- Կարտոֆիլի կեղևը մաքրել և կրկին մեծ կտրատել:

- Լոլիկի կեղևի վրա դանակով խաչ անել, և վրան տաք ջուր լցնել: Այնուհետև հանել լոլիկի կեղևը, և լոլիկը կտրատել:
- Մեծ կտրատել գազարը, սոխը և քաղցր բիբարը:
- Կծու կարմիր բիբարը մանր կտրատել, սոխը մանր կտրատել կամ ճզմել:
- Կանաչին մանր կտրատել:

- Սմբուկի ջուրը դատարկել, սառը ջրով լվանալ, կտորները ձեռքերով «ճզմել»:
- Կարտոֆիլը տապակել ուժեղ կրակին այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա:
- Նույն թավայի մեջ առանձին տապակել սմբուկը և լցնել կարտոֆիլի վրա:
- Առանձին տապակել սոխը, հենց ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել գազարը և միասին տապակել, իսկ 1-2 րոպե անց ավելացնել քաղցր բիբարը:

- Այնուհետև ավելացնել սխտորի և կծու կարմիր բիբարի կեսը, մի քանի վայրկյան խառնել ու ավելացնել լոլիկը:

- Զանգվածին ավելացնել տապակված սմբուկը և կարտոֆիլը, սխտորի և կծու կարմիր բիբարի մնացած մասը, կտրատված կանաչին, համեմել աղով, սև պղպեղով, շաքարավազով և լավ խառնել:

- Թավան ծածկել կափարիչով, կրակը միջինից թույլ անել, և մոտ 10-15 րոպե ուտեստը շոգեխաշել:
- Այնուհետև կրակն անջատել, և ուտեստը որոշ ժամանակ ևս ծածկված վիճակով թողնել:
