Աննկարագրելի համեղ ելակով կարկանդակներ

Ելակով կարկանդակներ

Բաղադրիչներ

Խմոր

  • 450 գ ալյուր
  • 200 գ կաթ
  • 100 գ կարագ
  • 2 հատ ձու
  • 80 գ շաքարավազ
  • 30 գ թարմ խմորիչ կամ 10 գ չոր խմորիչ
  • 10 գ վանիլային շաքար
  • 1 պտղունց աղ

Միջուկ

  • ելակ
  • շաքարավազ
  • կարտոֆիլի օսլա

Օշարակ

  • 1 ճաշի գդալ շաք
  • 1 ճաշի գդալ կաթ

Պատրաստման եղանակը

1 Տաք կաթը, խմորիչը, շաքարավազը, վանիլային շաքարը, աղը և 1 հատ ձուն և 1 հատ ձվի սպիտակուցը խառնել:
2 Ալյուրը մաղել և ալյուրից 400 գ լցնել զանգվածի մեջ: Այնուհետև զանգվածի մեջ ավելացնել հալեցրած կարագ և գդալով խառնել:
3 Խմորը ծածկել սննդային տոպրակով և մոտ 1 ժամ 30 րոպե թողնել որևէ տաք վայրում:
4 Երբ խմորը ուռչի, այն տրորել մնացած 50 գ ալյուրի հետ: Անհրաժեշտության դեպքում մի փոքր ևս ալյուր ավելացնել:
5 Ստացվում է էլաստիկ և ձեռքերին չկպչող խմոր:
6 Խմորը բաժանել 12 հավասար մասի:
7 Յուրաքանչյուր մասին լոշիկի տեսք տալ:
8 Լոշիկի մեջ օսլա լցնել, վրան կտրատված ելակ դնել, իսկ ելակի վրա շաքարավազ շաղ տալ: Լոշիկը փակել՝ կողմերը իրար վրա բերելով:
9 Ելակով կարկանդակները շարել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ, ծածկել սրբիչով և 20 րոպե թողնել:
10 Այնուհետև կարկանդակների վրա ձվի դեղնուցով և կաթով խառնուրդ քսել:
11 Թխել մոտ 30 րոպե 180 ջերմաստիճանում:
12 Օշարակը պատրաստելու համար միմյանց խառնել կաթը և շաքարավազը:
13 Երբ կարկանդակները պատրաստ լինեն, դրանց վրա օշարակ քսել:
Կիսվել Facebook-ում