Բաղադրատոմսեր Թխվածքներ

Բամբակի պես փաափուկ լիմոնով կեքս

Լիմոնով կեքս
1 час

Բաղադրիչներ

Խմոր

  • 260 գ ալյուր
  • 1 հատ ձու
  • 150 գ շաքարավազ
  • 200 գ կաթ
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 հատ լիմոն
  • 100 գ ձեթ

Ջնարակ

  • 100 գ շաքարի փոշի
  • 2 ճաշի գդալ լիմոնի հյութ

Լրացուցիչ

  • 30 գ կոկոսի փաթիլներ

Պատրաստման եղանակը

  • Ձուն և շաքարավազը միասին տրորել:
  • Լիմոնի ցեդրան քերել:
  • Զանգվածի մեջ ավելացնել լիմոնի ցեդրա, 0.5 հատ լիմոնի հյութ, տաք կաթ, ձեթ և խառնել:
  • Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել զանգվածի մեջ:
  • Այնուհետև ավելացնել փխրեցուցիչը և խառնել:
  • Ստացվում է ծորացող խմոր:
  • Ձևամանը (20-10-7) ծածկել յուղաթղթով, և խմորը լցնել մեջը:
  • Թխել մոտ 40 րոպե 180 ջերմաստիճանում:
  • Ջնարակը պատրաստելու համար խառնել շաքարի փոշին և լիմոնի հյութը:
  • Կեքսի վրա ջնարակ և կոկոսի փաթիլներ շաղ տալ :