Բաղադրատոմսեր Թխվածքներ

Թխվածք, որի խմորը թխելուց հետո ասես կրեմ լինի

Խնձորով և տանձով թխվածք
1 час 30 минуты

Բաղադրիչներ

  • 800 գ խնձոր կամ տանձ (կարելի է միայն մեկը)
  • 100 գ կաթ
  • 30 գ հալեցրած կարագ
  • 70 գ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 2 հատ ձու
  • 50 գ շաքարավազ
  • 10 գ վանիլային շաքարավազ
  • 1 պտղունց աղ

Շտրեյզել (փշրանքներ մակերեսի համար)

  • 80 գ ալյուր
  • 30 գ շաքարավազ
  • 10 գ վանիլային շաքարավազ
  • 40 գ փափուկ կարագ
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

  • Ձուն, շաքարավազը, աղը և վանիլային շաքարավազը հարել:
  • Ավելացնել կաթ և հալեցրած կարագ ու հարել:
  • Մաղված ալյուրը և փխրեցուցիչը խառնել, ավելացնել զանգվածի մեջ ու հարել:
  • Ձևամանի (10*22 սմ) հատակին և պատերին ձեթ քսել, ու ձևամանը ծածկել յուղաթղթով:
  • Խնձորը և տանձը մաքրել, բարակ կտրել, լցնել խմորի մեջ ու զգուշությամբ խառնել:
  • Այնուհետև խնձորի և տանձի կտորները դնել ձևամանի մեջ և վրան լցնել խմորի զանգվածը:
  • Թխել 180-190 ջերմաստիճանում մոտ 30 րոպե:
  • Շտրեյզելը պատրաստելու համար փափուկ կարագը, ալյուրը, շաքարավազը, աղը և վանիլային շաքարավազը խառնել պատառաքաղով, իսկ հետո ձեռքերով տրորել:
  • Թխվածքը ջեռոցից հանել, վրան շաղ տալ շտրեյզելը և կրկին թխել ևս 20 րոպե:
  • Պատրաստի թխվածքը մոտ 2 ժամ թողնել, որ սառչի, որպեսզի այն իր ձևը չկորցնի: