Արագ պատրաստվող լոշիկներ

25 минуты
Բաղադրիչներ
- 100 գ պանիր
- 200 գ թթվասեր
- 100 գ ալյուր
- աղ
- 1/4 թեյի գդալ սոդա
- կծու չիլի պղպեղ
- օրեգանո
- քաղր կարմիր պղպեղ
- արաբական համեմունք (մարրակեշ)
Պատրաստման եղանակը
- Պանիրը քերիչով անցկացնել և լցնել թթվասերի մեջ:
- Ալյուրը խառնել աղի և սոդայի հետ և լցնել թթվասերով զանգվածի մեջ:

- Ամբողջը լավ խառնել: Ստացվում է կպչուն խմոր:
- Ջեռոցի ամանին ձեթ քսել, և գդալ-գդալ խմորը դնել մեջը:
- Խմորե գնդիկները գդալով տափակացնել՝ լոշիկի տեսք տալով:

- Յուրաքանչյուր լոշիկի վրա որևէ համեմունք շաղ տալ:

- Թխել 200 ջերասմտիճանում 5-7 րոպե:
