Աղցաններ Բաղադրատոմսեր

Աղցան «Նապոլի»: Ընդամենը 2-3 հիմնական բաղադրիչ, բայց հիանալի համ

Աղցան «Նապոլի»

Բաղադրիչներ

  • 275 գ հավի կրծքամիս
  • 360 գ լոբի
  • 150 գ մայոնեզ
  • մաղադանոս
  • 3 ատամիկ սխտոր
  • 1/3 թեյի գդալ կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Լոբին նախապես թրջել և խաշել:
  • Հավի կրծքամիսը խաշել, իսկ հետո կտրատել: Կտրատված կտորները համեմել կարմիր պղպեղով:
  • Սխտորը ճզմել կամ կտրատել:
  • Մաղադանոսը մանր կտրատել:
  • Միավորել բոլոր բաղադրիչները, ավելացնել աղ և մայոնեզ և խառնել: