Բրնձով և հավի մսով ջեռեփուկ: Արագ և համեղ ընթրիք

Բրնձով ջեռեփուկ

Բաղադրիչներ

  • 2 բաժակ բրինձ
  • 300 գ հավի կրծքամիս
  • 1 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • աղ
  • համեմունքներ
  • 1 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • 100-150 մլ ջուր
  • 150 գ պանիր

Պատրաստման եղանակը

1 Բրինձը նախապես խաշել (1 բաժակ բրձնի համար՝ 1.5 բաժակ ջուր):
2 Սոխը կտրատել և տապակել:
3 Գազարը քերիչով անցկացնել և տապակել սոխի հետ:
4 Երբ սոխն ու գազարը միասին մի փոքր կտապակվեն, ավելացնել կտրատված հավի միսը՝ համեմելով աղով, սխտորի փոշով և հավի մսի համար նախատեսված համեմունքներով:
5 Գազարը, սոխը և հավի միսը միասին տապակելուց մի փոքր անց զանգվածի վրա ավելացնել տոմատի մածուկ և մի փոքր ջուր ու եփել ևս 3-4 րոպե:
6 Պանիրը քերիչով անցակցնել:
7 Ջեռոցի ձևամանի հատակին ձեթ քսել:
8 Ձևամանի մեջ լցնել բրինձը, վրան հավի մսով զանգվածը և վերջում պանիրը:
9 Եփել 15 րոպե 200 ջերմաստիճանում:
Կիսվել Facebook-ում