Ելակով տորթ

1 час 10 минуты
Բաղադրիչներ
Խմոր
- 100 գ ալյուր
- 100 գ օսլա
- 200 գ շաքարավազ
- 6 հատ ձու
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- վանիլին
Կրեմ
- 1 լ թթվասեր
- 200 գ շաքարի փոշի
Լրացուցիչ
- 0.5 կգ ելակ
Պատրաստման եղանակը
- Ձվի սպիտակուցը և դեղնուցն առանձնացնել: Սպիտակուցը լավ հարել:
- Սպիտակուցի մեջ աստիճանաբար ավելացնել շաքարավազը՝ զուգահեռաբար հարելով:

- Այնուհետև հատ առ հատ ավելացնել դեղնուցը, բայց շարունակել հարել:

- Ալյուրը, փխրեցուցիչը, օսլան խառնել և մաղով անցկացնել: Այս ամենը և վանիլինը լցնել ձվով զանգվածի մեջ և զգուշությամբ գդալով խառնել:

- Խմորը լցնել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ (22սմ):
- Թխել 30-40 րոպե 180 ջերմաստիճանում:

- Կրեմը պատրաստելու համար հարել բարձր յուղայնությամբ թթվասերը և շաքարի փոշին:
- Թխված խմորը թողնել, որ սառչի, այնուհետև կտրել վերևի հատվածը կափարիչի պես:
- Շերտի միջից հանել փափուկ խմորոտ մասը:

- Խոռոչի մեջ հերթականությամբ լցնել կրեմը, կտրատված ելակը, կրկին կրեմը, միջից առանձնացված փափուկ խմորը և կրկնել:

- Տորթը ծածկել «կափարիչով», ամբողջությամբ ծածկել կրեմով և ձևավորել ելակով:

- Տորթը 2-3 ժամ թողնել սառնարանում, որպեսզի կրեմը ներծծվի:

