Պարզ բաղադրատոմս: Ծաղկակաղամբով համեղություն

Ծաղկակաղամբով ուտեստ
50 րոպե

Բաղադրիչներ

  • 800 գ ծաղկակաղամբ
  • 4 հատ ձու
  • 120 գ թթվասեր
  • 130 գ պանիր
  • աղ
  • 1 թեյի գդալ սխտորի փոշի
  • 1 պտղունց սև պղպեղ
  • կանաչ սոխ
  • ջուր

Պատրաստման եղանակը

1 Ծաղկակաղամբը մոտ 9 րոպե խաշել:
2 Պանիրը քերիչով անցկացնել:
3 Ձվի մեջ աղ, պղպեղ, սխտորի փոշի և թթվասեր լցնել ու լավ խառնել:
4 Այնուհետև քերված պանրից մի փոքր լցնել այդ զանգվածի մեջ ու խառնել:
5 Ջեռոցի ձևամանին ձեթ քսել, ծաղկակաղամբը լցնել մեջը և տարածել:
6 Դրանից հետո լցնել թթվասերով զանգվածը, և մակերեսին քերված պանիր շաղ տալ:
7 Եփել նախապես տաքացված ջեռոցում 180 ջերմաստիճանում 25-30 րոպե:
8 Մատուցելիս վրան կտրատված կանաչ սոխ շաղ տալ:
Կիսվել Facebook-ում