Տապակված «երիտասարդ» կարտոֆիլ

30 минуты
Բաղադրիչներ
- կարտոֆիլ
- կարագ
- սամիթ
- սխտոր
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլի կեղևը մաքրել, և կարտոֆիլը 10-15 րոպե խաշել:

- Կարտոֆիլի ջրի մեջ աղ լցնել:
- Երբ գրեթե պատրաստ կլինի, ջուրը դատարկել:
- Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, իսկ հետո կարագ ավելացնել:
- Կարտոֆիլը լցնել թավայի մեջ և տապակել:

- Երբ կարտոֆիլը գրեթե պատրաստ կլինի, կտրատված սխտոր ավելացնել և տապակել:

- Մատուցելիս կարտոֆիլի վրա կտրատված սամիթ շաղ տալ: Ցանկության դեպքում համեմել աղով:

