Без рубрики Բաղադրատոմսեր

Ինչպե՞ս պատրաստել հունական «Ձաձիկի» սոուսը

Սոուս «Ձաձիկի»
15 минуты

Բաղադրիչներ

  • 400 գ յոգուրտ (առանց հավելումների և խիտ)
  • 150 գ վարունգ
  • 2 ճաշի գդալ լիմոնի հյութ
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ
  • 3-4 ատամիկ սխտոր

Պատրաստման եղանակը

  • Վարունգը քերիչով անցկացնել և համեմել աղով:
  • Վարունգն այդպես թողնել մի քանի րոպե, իսկ հետո ավելորդ հեղուկը քամել՝ ճզմելով:
  • Սամիթը մանր կտրատել:
  • Սխտորը ճզմել:
  • Վարունգը, սամիթը և սխտորը լցնել յոգուրտի մեջ, ավելացնել լիմոնի հյութ, սև պղպեղ և ձիթապտղի ձեթ:
  • Ցանկության դեպքում սոուսի մեջ աղ ավելացնել և խառնել:
  • Իդեպ յոգուրտի փոխարեն կարելի է օգտագործել քամած մածուն կամ բարձր յուղայնությամբ թթվասեր: