Լոբով աղցան

Բաղադրիչներ
- 200 գ լոբի
- 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
- 1 հատ հալեցրած պանիր
- 70 գ չորահաց
- թթվասեր
Պատրաստման եղանակը
- Լոբին 6-8 ժամ նախապես թրջել, իսկ հետո խաշել մոտ 50 րոպե:

- Հալեցրած պանիրը կտրատել:

- Լոբին և պանիրը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել եգիպտացորենը:

- Այնուհետև ավելացնել չորահացը, թթվասերը և լավ խառնել:

