Լիմոնով թխվածքաբլիթ

30 минуты
Բաղադրիչներ
- 1 հատ ձու
- 100 գ ձեթ
- -/+ 300 գ ալյուր
- 100 գ շաքարավազ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 0.5 հատ լիմոնի հյութ
- 1 հատ լիմոնի ցեդրա
- 1 պտղունց աղ
- 50-80 գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Ձուն, ձեթը, շաքարավազը, լիմոնի ցեդրան և լիմոնի հյութը խառնել: Կարելի է նաև մի փոքր աղ ավելացնել:

- Ալյուրը մաղով անցկացնել, մաս-մաս ավելացնել ձվով զանգվածի վրա, լցնել փխրեցուցիչը և խառնել:Ստացվում է փափուկ և էլաստիկ խմոր:

- Խմորից մի մաս առանձնացնել, երշիկի պես երկարավուն տեսք տալ և 5-6 կտորի բաժանել: Այդ կտրոները գնդիկաձև ձևավորել:

- Խմորե գնդիկները թաթախել շաքարի փոշու մեջ:

- Այսպես վարվել խմորի մնացած մասի հետ:
- Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, գնդիկները դասավորել վրան և թխել մոտ 20 րոպե 180 ջերմաստիճանում:

