Կաթնաշոռով փքաբլիթներ: Նույնիսկ կաթնաշոռ չսիրողին դուր կգան այս փափուկ և նուրբ փքաբլիթները

Բաղադրությունը

300 գ կաթնաշոռ,

1 հատ ձու,

3 ճաշի գդալ ալյուր,

0.5 թեյի գդալ աղ,

1 տուփ վանիլին,

1 տուփ փխրեցուցիչ կամ 0.5 թեյի գդալ սոդա,

1.5 բաժակ ալյուր:

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռը, ձուն, շաքարավազը և աղը լցնել խորը ամանի մեջ և խառնել:

Ավելանցել 1 տուփ վանիլին և փխրեցուցիչ, շարունակել խառնել:

Ալյուրը մաղով անցկացնել: Կեսը լցնել զանգվածի վրա և խառնել:

Մի փոքր ալյուր լցնել սեղանի կամ տախտակի վրա, և վրան սկսել տրորել խմորը:

Մի քանի մասի բաժանել, երկարացնել և կտրատել:

Կտրատած մասերին գնդի տեսք տալ:

Ոչ շատ լայն թավա վերցնել, մեջը ձեթ լցնել, լավ տաքացնել, և գնդիկները մաս-մաս դնել թավայի մեջ ու տապակել:

Երբ փքաբլիթները ոսկեգույն երանգ կսկսեն ստանալ, հանել թավայից և դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավել ձեթը դուրս գա:

Վերջում փքաբլինթերի վրա շաքարի փոշի շաղ թալ:

 Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում