Բաղադրությունը
- 600 գ կարտոֆիլ,
- 2-3 հատ նրբերշիկ,
- 2 ճաշի գդալ թթվասեր կամ մայոնեզ,
- 3 հատ ձու,
- 50 գ պանիր,
- 30 գ կարագ,
- 1/3 թեյի գդալ աղ,
- պղպեղ,
- կանաչի:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլի կեղևտ մաքրել և խաշել՝ ջրի մեջ մի փոքր աղ ավելացնելով:
Խաշված կարտոֆիլը թողնել, որ մի փոքր հովանա և քերիչով անցկացնել:
Ձուն ջարդել, աղ, պղպեղ, թթվասեր կամ մաոյնեզ ավելացնել, խառնել և ավելացնել կարտոֆիլի վրա:
Կարտոֆիլի վրա լցնելուց հետո կրկին խառնել, իսկ հետո զանգվածը լցնել ջեռոցի ձևամանի մեջ:
Նրբերշիկները շրջանով կտրատել և դնել կարտոֆիլի վրա, վրան քերված պանիր շաղ տալ:
Վերջում փոքր կտորներով կարագ դնել, և եփել մոտ 15-20 րոպե 200 ջերմաստիճանում:
Մատուցելիս կտրատված կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ