Նախաճաշի ևս մեկ հիանալի տարբերակ

Բաղադրությունը

  • 4 հատ ձու,
  • 2 ճաշի գդալ կաթ,
  • 1/2  թեյի գդալ աղ,
  • 50 գ պանիր,
  • 2 ճաշի գդալ ձեթ,
  • 10 գ կարագ:

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցը և դեղնուցը տարանջատել, և յուրաքանչյուրը լցնել առանձին ամանի մեջ:

Յուրաքանչյուրի վրա մեկական ճաշի գդալ կաթ և 1/4  թեյի գդալ աղ ավելացնել ու հարել:

Պանիրը քերիչով անցկացնել:

Թավայի մեջ ձեթ լցնել, մի փոքր կարագ դնել ու տաքացնել:

Սկզբում լցնել հարված դեղնուցը, թողնել, որ մի փոքր պնդանա, իսկ հետո լցնել սպիտակուցը:

Կափարիչը փակել և եփել թույլ կրակին մոտ 5 րոպե:

Հենց գրեթե պատրաստ լինի, ուտեստի մեջտեղի մասում պանիր լցնել և թողնել, որ այն հալչի:

Մատուցելիս 2 կողմից վրա բերել, որ պանիրը ծածկվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում