Ինչու՞ գնել խանութից, եթե կարող ենք ինքներս պատրսատել

Բաղադրությունը (22 հատ)

Խմոր

  • 480-500 գ ալյուր,
  • 0.5 թեյի գդալ սոդա,
  • 260 գ շաքարավազ,
  • 1 հատ ձու,
  • 100 գ ջուր,
  • 50 գ կարագ,
  • 1 թեյի գդալից մի փոքր ավել համեմունքներ (օրինակ՝ դարչին, կոճապղպեղ, մշկընկույզ):

Ջնարակ

  • 100 գ շաքարավազ,
  • 50 գ ջուր:

Պատրաստման եղանակը

260 գ շաքարավազից առանձնացնել 1 ճաշի գդալ շաքարավազ, լցնել թավայի մեջ և միջինից թույլ կրակի վրա անընդհատ խառնել: Պետք է ստացվի մուգ զանգված:

Պատրաստ լինելուց հետո 2-3 մասով վրան ավելացնել 100 գ տաք ջուր՝ անընդհատ խառնելով: Մուգ շաքարավազը պետք է լուծվի այդ ջրի մեջ:

Դրանից հետո վրան ավելացնել մնացած շաքարավազը և համեմունքները, դնել թույլ կրակին ու խառնել, մինչև շաքարավազը կհալչի:

Այս զանգվածի մեջ կրակից հանելուց հետո ավելացնել 1.5 բաժակ մաղված ալյուր, խառնել և թողնել, որ հովանա:

Հովանալուց հետո ավելացնել հալեցրած կարագը, ձուն ու կրկին խառնել:

Մնացած ալյուրը խառնել սոդայի հետ, մաղով անցկացնել, ավելացնել ստացված զանգվածի վրա և խմոր հունցել: (Ցանկալի է խմորը ձեռնոցներով հունցել, քանի որ այն կպչում է սեղանին և ձեռքերին):

Խմորից գնիդկներ պատրաստել, դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի ձևամանի մեջ, գնիդկները մի փոքր ձեռքով սեղմել և թխել 200 ջերմաստիճանում 15 րոպեից ոչ ավել:

Ջնարակը պատրաստելու համար ջուրը և շաքարավազը լցնել թավայի մեջ, դնել միջին կրակին և անընդհատ խառնել: Շաքարավազը պետք է ամբողջությամբ լուծվի: Հենց զանգվածը սկսի եռալ, կրակը թուլացնել և այդպես մոտ 5 րոպե էլ եփել: Այս ջնարակը պետք է ջրի պես հոսի, բայց կաթիլը չպետք է տարածվի: Շատ կարևոր է ճիշտ ժամանակին այն կրակից հանել:

Աման վերցնել, պատերին և հատակին ջնարակից քսել, որպեսզի խմորը չկպչի ամանին, թխված գնդիկները մաս-մաս լցնել ամանի մեջ, վրան ջնարակ շաղ տալ ու խառնել: Հետո թխված գնդիկները առանձին տախտակի կամ ցանցի վրա դնել և թողնել, որ հովանան:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում