Ջեռոցում պատրաստված հյութալի և համեղ հավի միս

Բաղադրությունը

  • մոտ 2 կգ հավ,
  • 1.5 կգ կարտոֆիլ,
  • 1 հատ գազար,
  • 5-6 ատամիկ սխտոր,
  • 2 ճաշի գդալ մայոնեզ,
  • 2 ճաշի գդալ թթվասեր,
  • աղ,
  • խմելի-սունելի,
  • 2-3 ճաշի գդալ ձեթ:

Պատրաստման եղանակը

Հավի միսը լվանալ, մի փոքր չորացնել և ոչ մեծ կտրոների բաժանել:

Մսի վրա լցնել աղ, ճզմված սխտոր և խառնել:

Մայոնեզը և թթվասերը խառնել, ավելացնել հավի մսի վրա, հետո խմելի-սունելի լցնել և լավ խառնել:

Միսը մոտ 30 րոպե թողնել, որ մարինացվի:

Գազարը բարակ կտրատել կամ քերիչով անցկացնել:

Կարտոֆիլը լվանալ, կեղև մաքրել և շրջաններով կտրել:

Գազարը լցնել կարտոֆիլի վրա, մի փոքր աղ ավելացնել և խառնել:

Ջեռոցի ձևամանի հատակին փայլաթուղթ փռել, վրան ձեթ քսել, կարտոֆիլով և գազարով զանգվածը լցնել մեջը և հավասարաչափ տարածել: Մի փոքր ձեթ լցնել կարտոֆիլի և գազարի վրա, իսկ հետո տաք ջուր այնքան, որ ջուրը կազմի ձևամանի բարձրության 0.5 սմ-ը:

Այնուհետև շարել հավի կտորները և եփել 40 րոպե 180-190 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում