Բաղադրությունը
Խմոր
- 250 գ ալյուր,
- 100 գ կարագ,
- 100 գ թթվասեր (15%),
- մի փոքր քրքում՝ ըստ ցանկության,
- 5 գ փխրեցուցիչ,
- 5 գ վանիլին:
Միջուկ
- 250 գ կաթնաշոռ,
- 100 գ շաքարավազ,
- 100 գ բանան,
- 5 գ վանիլին,
- 20 գ ալյուր:
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի:
Ալյուրը լցնել խորը ամանի մեջ, ավելացնել աղ, քրքում, փխրեցուցիչ, վանիլին և խառնել:
Այնուհետև ավելացնել թթվասեր, փափուկ կարագ, խառնել, և խմոր հունցել:
Ստացվում է ձեռքերին չկպչող խմոր:
Խմորը ծածկել սննդային տոպրակով և դնել սառնարանում 20 րոպե:
Միջուկը պատրաստելու համար բանանը մանր կտրատել և լցնել կաթնաշոռի վրա: Զանգվածին ավելացնել վանիլին, շաքարավազ, ալյուր և խառնել: Միջուկը ևս դնել սառնարանում:
Խմորը բաժանել 2 մասի: Մի մասը դնել սառնարանում, իսկ մյուս մասը բաժանել 4-5 մասի, և գնդեր պատրաստել:
Գնդերը գրտնակել էլիպսի տեսքով, միջուկը դնել մեջտեղի մասում, և բանանի տեսք տալ:
Ջեռոցի ձևամանին յուղաթուղթ փռել, վրան դասավորել բանանները և թխել 180 ջերմաստիճանում:
Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ