Հերթական համեղ շոկոլադե-մեղրային տորթը

Բաղադրությունը

Խմոր

  • 3 հատ ձու,
  • 1/4 թեյի գդալ աղ,
  • 100 գ շաքարավազ,
  • 2 ճաշի գդալ մեղր,
  • 130 գ ալյուր,
  • 20 գ կակաո,
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ:

Կրեմ

  • 250 գ եփած խտացարած կաթ,
  • 200-250 գ կարագ,
  • վանիլին,
  • շոկոլադ՝  տորթի վրա շաղ տալու համար:

Պատրաստման եղանակը

Ձուն, աղը և շաքարավազը հարել, մինչև փրփրուն զանգված կստացվի (մոտ 3 անգամ ծավալով շատ):

Ավելացնել մեղրը, և ևս 1 րոպե հարել: Եթե մեղրը պինդ է, ապա այն պետք է հալեցնել:

Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը խառնել, մաղով անցկացնել և մաս-մաս լցնել ձվով զանգվածի մեջ՝ ընթացքում խառնելով:

Ջեռոցի սովորական ձևամանի հատակին յուղաթուղթ փռել, և խմորը լցնել մեջ:

Թխել 15-20 րոպե 180 ջերմաստիճանում:

Կրեմը պատրաստելու համար հարել կարագը, այնուհետև ավելացնել խտացրած կաթը ու միասին հարել: Վերջում մի փոքր վանիլին ավելացնել կրամի մեջ, և 2-3 րոպե հարել:

Թխված խմորը բաժանել 3 հավասար մասի, իսկ կողքերից կտրված մասերը փշրել և օգտագործել ձևավորելիս:

Յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, կողքերին ևս, և տորթը զարդարել փշրանքներով և հալեցրած շոկոլադով: Գոնե 2-3 ժամ թողնել, որ կրեմը ներծծվի:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում