Բաղադրությունը
- 500 գ կաղամբ,
- 1 հատ գազար,
- 1 հատ քաղցր բիբար,
- կարմիր սոխ,
- մաղադանոս,
- 1 թեյի գդալ աղ,
- 0.5 թեյի գդալ շաքարավազ,
- 1 թեյի գդալ սխտորի փոշի,
- 1 թեյի գդալ պապրիկա,
- 1 թեյի գդալ խնձորի քացախ (6%),
- 1 ճաշի գդալ ջուր,
- 80 մլ ձեթ:
Պատրաստման եղանակը
Ձեթը լավ տաքացնել:
Կաղամբը կտրատել, ավելացնել քերիչով անցկացված գազարը, կտրատված սոխը (դեռևս կեսը) և բիբարը, մանր կտրատված մաղադանոսը և խառնել:
Մարինադը պատրաստելու համար միավորել աղը, սխտորի փոշին, պապրիկան, շաքարավազը, ավելացնել քացախը ու ջուրը և լավ խառնել:
Խառնելուց հետո այս զանգվածը լցնել աղցանի վրա:
Վերջում ավելացնել տաք ձեթը և լավ խառնել:
Բարի ախորժակ