Բաղադրությունը
- 500 գ կարտոֆիլի խյուս,
- 150 գ խոզապուխտ,
- 3 հատ ձու,
- 100 գ պանիր,
- 3 ատամիկ սխտոր,
- 2 ճաշի գդալ ալյուր,
- չորահաց,
- համեմունքներ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել, և խյուս պատրաստել:
Խոզապուխտը և պանիրը խորանարդներով կտրատել:
Սխտորը ճզմել կամ մանր կտրատել:
Կարտոֆիլի մեջ ավելացնել սխտորը, խոզապուխտը, 1 հատ ձուն և խառնել:
Այնուհետև ավելցանել ալյուրը, համեմունքները, աղը ու կրկին խառնել:
Մյուս 2 ձուն պատառաքաղով հարել:
Զանգվածից մի մաս վերցնել, մեջը պանիր դնել ու գնդիկի տեսք տալ:
Գնդիկը 2 անգամ թաթախել ձվի և չորահացի մեջ և տապակել առատ ձեթի մեջ:
Գնդիկները պատրաստ լինելուց հետո դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա:
Բարի ախորժակ