Բաղադրությունը
- 200 գ աղցան,
- հազարի տերևներ,
- 4 հատ ձու,
- 1 հատ քաղցր բիբար,
- 1 հատ վարունգ,
- 200 գ խոզապուխտ,
- 0.5 տուփ պահածոյացված եգիպտացորեն,
- 3-4 ճաշի գդալ մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Լավաշից ուղղանկյունաձև կտորներ կտրատել, իսկ հետո կիսաշրջաններ:
Լավաշից կտրված կիսաշրջանները կոնաձև փաթաթել, սուր հատվածը ծալել և ատամի փայտիկով ամրացնել:
Լավաշը դնել ջեռոցում մոտ 10-15 րոպե, որ չորանա:
Մինչ լավաշը կչորանա, պատրաստել միջուկը:
Դրա համար խաշված ձուն, վարունգը, բիբարը, խոզապուխտը կտրատել, և ավելացնելով եգիպտացորենն ու մայոնեզը՝ խառնել:
Լավաշի կտորները մի փոքր թողնել, որ հովանան, այնուհետև զգուշությամբ հանել ատամի փայտիկները:
Լավաշի մեջ հազարի տերև դնել, և լցնել միջուկը:
Բարի ախորժակ