Պարզ և համեղ միջուկով կարկանդակներ

Բաղադրությունը

  • 5 հատ խաշած ձու,
  • 1 կապ կանաչ սոխ,
  • աղ,
  • 500 գ շերտավոր խմոր,
  • քունջութ,
  • ձու (մակերեսին քսելու համար):

Պատրաստման եղանակը

Միջուկի համար ձուն խաշել և կտրատել, ավելացնել մանր կտրատված կանաչ սոխը, աղը և խառնել:

Շերտավոր խմորը գրդնակել, բաժանել 2 մասի:

Յուրաքանչյուր մասի մեջտեղի հատվածում լցնել միջուկը և խողովակի (ռուլետի) պես փաթաթել՝ զգուշությամբ սեղմելով խմորը: Ծայրի հատվածը ևս փակել՝ զգուշությամբ սեղմելով:

Խողովակը 5-6 մասի կտրատել:

Ջեռոցի ամանի հատակին յուղաթուղթ փռել, և կարկանդակները շարել:

Կարկանդակների վրա հարված ձու քսել, և ցանկության դեպքում վրան քունջութ շաղ տալ:

Թխել 20-25 րոպե 200 ջերմաստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում