Բաղադրությունը
- 500 գ հավի թևիկ,
իսկ մարինադի համար
- մեղր,
- մանանեխ,
- սոյայի սոուս,
- մայոնեզ,
- աղ և պղպեղ՝ ըստ ցանկության:
Պատրաստման եղանակ
Մարինադը պատրաստելու համար հարկավոր է լավ խառնել վերը թվարկված բոլոր բաղադրիչները՝ բացի թևիկներից: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել աղ և սև պղպեղ:
Թևիկները լվանալ, չորացնել, դնել խորը ամանի մեջ, և վրան մարինադ լցնել: Լավ խառնել, փակել այդ ամանը և մի քանի ժամ թողնել սառնարանում:
Դրանից հետո միացնել ջեռոցը: Թևիկները դասավորել թավայի մեջ և եփել 180 ջերմաստիճանում այքնան, մինչև ոսկեգույն կեղև կառաջանա:
Բարի ախորժակ