Տորթ «Պրահա»: Պարզեցված, բայց նույնքան համեղ բաղադրատոմս

Բաղադրությունը

Խմորի համար հարկավոր է

130 գ ալյուր,

2 հատ ձու,

1 տուփ խտացրած կաթ,

30 գ կակաո,

2 լիքը թեյի գդալ փխրեցուցիչ:

Կրեմի համար հարկավոր է

300 մլ կաթ,

2 հատ ձու,

30 գ ալյուր,

180 գ շաքարավազ կամ շաքարի փոշի,

30 գ կակաո,

150 գ կարագ:

Հարկավոր է նաև սև շոկոլադ ձևավորման համար:

Պատրաստման եղանակը

Առանձին ամանի մեջ լցնել խտացրած կաթը: Լավ հարել ձուն, հետո ավելացնել խտացրած կաթի վրա և նորից խառնել:

Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը լավ խառնել, ավելացնել խտացրած կաթով պատրաստված զանգվածին:

Այս ամենը կրկին լավ խառնել, մինչև համասեռ զանգված կստացվի: Ստացված խմորը բաժանել 2 մասի, լցնել ձևամանի մեջ (18 սմ): Ձևամանի հատակին յուղաթուղթ դնել:

Թխել 180 ջերմաստիճանում մոտ 25 րոպե:

Պատրաստի շերտերը թողնել, որ հովանան:

Այս ընթացքում պատրաստել կրեմը: Հաստ հատակով ամանի մեջ լցնել ձուն, ալյուրը և նախապես մի փոքր տաքացրած կաթը (1 շերեփի չափով): Այս ամենը լավ խառնել և դնել կրակին: Ավելացնել մնացած կաթը և անընդհատ խառնել, մինչև խառնուրդը կպնդանա:

Շաքարավազը և կակաոն խառնել, հետո հարել կարագի հետ (սենյակային ջերմաստիճանի):

Այս զանգվածին ավելացնել արդեն սառած կրեմը և շարունակել հարել:

Թխված շերտերի վրա առաջացած ուռուցիկ մասը կտրել և յուրաքանչյուր շերտը բաժանել 2 մասի: Այդ ուռուցիկ մասը մանրեցնել: Այս փշրանքներով վերջում ձևավորել տորթը:

Բոլոր շերտերի վրա կրեմ քսել և ձևավորել հալեցրած շոկոլադով ու փշրանքներով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում