Բաղադրիչներ
6 խաշած ձու
1 պրաս սոխ
6 փոքր մարինացված վարունգ
200 գ խոզապուխտ
200 գ գաուդա պանիր
180 գ մարինացված եգիպտացորեն
4 ճ/գ մայոնեզ
2 ճ/գ թթվասեր
1 թ/գ մանանեխ
1/2 թ/գ աղ
1/2 թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ձուն, վարունգը խորանարդաձև կտրատել
Պրաս սոխը կիսալուսնաձև կտրատել, լավ լվանալ, ապա եռման ջուր լցնել վրան։ Ջրքամել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել խորանարդաձև կտրատած խոզապուխտ, քերած պանիր, եգիպտացորեն
Մայոնեզին ավելացնել թթվասեր, մանանեխ, աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ