Պարզ, համեղ և արագ։ Ընդամենը 5 րոպե, և աղցանը պատրաստ է։ Բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

0,5 կաղամբ

1 տուփ մարինացված եգիպտացորեն

1 գլուխ սոխ

1 գազար

սամիթ

4 ճ/գ ձեթ

2 ճ/գ կիտրոնի հյութ

1 թ/գ մանանեխ

1/2 թ/գ աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կաղամբն ու գազարն անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած սամիթ, կիսալուսնաձև կտրատած սոխ և մարինացված եգիպտացորեն

Ձիթայուղին ավելացնել կիտրոնի հյութ, մանանեխ, աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Ահա և վերջ, կարող եք մատուցել)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում