Թեյի և սուրճի հաճելի արարողությունը կգեղեցկացնի այս հետաքրքիր և նրբաճաշակ աղանդերը, որն ունի չափազանց պարզ պատրաստում։ Թխվածքաբլիթներով աղանդեր

Բաղադրիչներ

300 գ թխվածքաբլիթ

200 գ ընկույզ

5 ճ/գ կակաո

3 ճ/գ շաքարի փոշի

140 գ հալեցրած կարագ

120 մլ կաթ

200 գ սպիտակ շոկոլադ

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթն ու ընկույզը մանրացնել, խառնել իրար

Ավելացնել կակաո, շաքարի փոշի, լավ խառնել, ավելացնել հալեցրած կարագ

Ավելացնել կաթ, լավ խառնել։ Ստացված զանգվածը բաժանել 2 մասի, լցնել սննդային պոլիէթիլենի վրա

Խողովակաձև փաթաթել, մի քանի ժամ թողնել սառնարանում

Երբ արդեն զանգվածը կպնդանա՝ կտրատել, մի մասը թաթախել հալեցրած սպիտակ շոկոլադի մեջ և 1 ժամ թողնել սառնարանում

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում