Բաղադրիչներ
300 գ մակարոն բնիկներ
300 գ խոզի աղացած միս
3 գլուխ սոխ
2 գազար
2 ատամիկ սխտոր
100 գ թթվասեր
100 գ տոմատի սոուս
աղ, սև պղպեղ
խմելի-սունելի
500 մլ եռման ջուր
Պատրաստման եղանակը
1 գլուխ սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել 5 րոպե, ավելացնել տոմատի սոուս, թթվասեր, աղ, սև պղպեղ, թողնել 30 վայրկյան
Մսին ավելացնել 2 գլուխ աղացած սոխ, աղ, սև պղպեղ, խմելի-սունելի, լավ խառնել և գնդիկներ ձևել
Յուրաքանչյուր մակարոնե բնիկի վրա 1-ական գնդիկ դնել
Տեղափոխել թավայի մեջ, ավելացնել եռման ջուր, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 25-30 րոպե (ընթացքում կափարիչը չբացել)
Ավելացնել քերած պանիր, ծածկել կափարիչը, թողնել ևս 5 րոպե։ Զարդարել մանրացրած համեմով կամ սամիթով և մատուցել )))
Բարի ախորժակ