Ա՛յս բաղադրատոմսով սմբուկն ուղղակի անհավանական համ և բույր է ստանում։ Բանջարեղենային տապակա

Բաղադրիչներ

2 սմբուկ

կանաչ սոխ

1 բուլղարական պղպեղ

15 չերրի լոլիկ

մաղադանոս

3 ճ/գ սոյայի սոուս

3 ճ/գ ձիթայուղ

1 փոքր բաժակ ջուր՝ 40-50մլ

1 ատամիկ սխտոր

աղ, սև և կարմիր պղպեղներ

Պատրաստման եղանակը

Սմբուկը միջին երկարությամբ կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ծածկել կափարիչն ու տապակել 7-8 րոպե

Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղ, կանաչ սոխի սպիտակ մասը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին ևս 10 րոպե

Ձիթայուղին ավելացնել սոյայի սոուս, ճզմած սխտոր, ջուր, մի պտղունց աղ, սև և կարմիր պղպեղներ, մանրացրած մաղադանոս և կանաչ սոխի կանաչ մասը, լավ խառնել և ավելացնել տապակին

Լոլիկները բաժանել 2 մասին, ավելացնել տապակին, թողնել 2 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում