Բաղադրիչներ
300 գ մակարոն
700 մլ ջուր + 10 գ աղ
15 գ կարագ
30 մլ ձեթ
1 գլուխ սոխ
15 գ կծու պղպեղ
1 դեղին պղպեղ
5 գ քրքում
աղ, սև պղպեղ
400 գ աղացած միս
60 գ տոմատի մածուկ
Բեշամել սոուսի համար՝
50 գ կարագ
40 գ ալյուր
500 մլ կաթ
աղ, սև պղպեղ
մշկընկույս
250 գ մոցարելլա
Կաղապարի չափը՝ 22*28 սմ
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել, ավելացնել աղ, մակարոն, եռացնել 15 րոպե, ապա ջրքամել, անցկացնել սառը ջրով։ Կաղապարի մեջ կարագ քսել և հատ-հատ շարել մակարոնը
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած կծու պղպեղ, դեղին քաղցր պղպեղ, թողնել 2 րոպե
Ավելացնել աղացած միս, աղ, սև պղպեղ, քրքում, թողնել 10 րոպե
Ավելացնել տոմատի մածուկ, թողնել ևս 3 րոպե, վերցնել կրակից և ավելացնել մակարոնին
Բեշամել սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է թավայի մեջ կարագ դնել, ավելացնել ալյուր՝ խառնելով թողնել այնքան, մինչև եռա
Ավելացնել կաթ՝ խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա, ապա ավելացնել մշկընկույզ, աղ, սև պղպեղ և վերցնել կրակից
Ավելացնել ընդհանուր ուտեստին, ավելացնել նաև քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ