Իդեալական նախուտեստ, որը կպատրաստեք ընդամենը 5 րոպեում և կզարդարեք ձեր համեղ սեղանը։ Խաշած ձվով նախուտեստ

Բաղադրիչներ

8 խաշած ձու

1 ճ/գ մայոնեզ

1/2 թ/գ մանանեխ

աղ

սև և կարմիր պղպեղներ

1/2 թ/գ սխտորի փոշի

1 փոքր թթու վարունգ

2-3 կտոր բեկոն

Պատրաստման եղանակը

Ձվերը երկարությամբ կիսել, դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնել

Դեղնուցները ճզմել, ավելացնել մայոնեզ, մանանեխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել մանր կտրատած թթու վարունգ, լցոնել ձվի սպիտակուցները

Բեկոնը կտրատել, 1 րոպե տապակել, ավելացնել ձվին և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում