Արագ, համեղ նախաճաշ, որից ոչ ոք չի հրաժարվի։ Լավաշով ռուլետներ

Բաղադրիչներ

լավաշ

համեմ

100 գ պանիր

2 նրբերշիկ

100 գ երշիկ

2 ճ/գ մայոնեզ

50 մլ կաթ

1 ձու

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Երշիկը, նրբերշիկը, պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած համեմ, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Լավաշը բաժանել 4 կամ 2 հավասար ուղղանկյունների, մի քիչ մայոնեզ, քսել, ավելացնել ստացված խճողակը և տարածել

2 ուղղանկյունները իրար ամրացնելով փաթաթել

1 ձվին ավելացնել կաթ, աղ, սև պղպեղ, լավ խառնել։ Ռուլետները բաժանել մասերի, թաթախել ձվի մեջ և կտրված հատվածների վրա տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում