Բաղադրիչներ
1, 5 լ մարինացված վարունգի ջուր
2 ձուկ
2 խաշած ձու
2 թարմ վարունգ
կանաչ սոխ
3 ճ/գ մարինացված եգիպտացորեն
2 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Մարինացված վարունգի ջուրը եռացնել, ավելացնել ձուկը, թողնել մոտ 8-10 րոպե, հանել ջրից, թողնել սառչի
Խաշած ձուն, թարմ վարունգը խորանարդաձև կտրատել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ
Ձուկը կտրատել, ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել մարինացված եգիպտացորեն, մայոնեզ և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ