Սա կդառնա ձեր սեղանի գլխավոր ուտեստը, որի համն ու ախորժելի տեսքը ոչ ոքի Անտարբեր չի թողնի։ Խոզի փափկամիսը՝ սոուսով

Բաղադրիչներ

4 կտոր խոզի փափկամիս (մոտ 1 կգ)

աղ, սև պղպեղ

ձիթայուղ

25 գ կարագ + 2 ճ/գ ձիթայուղ

1 գլուխ սոխ

3 ցողուն կանաչ սոխ + 25 գ կարագ

4 ատամիկ սխտոր

Խնկունի կամ քիմիոն

1,5 ճ/գ ալյուր

120 մլ սպիտալ գինի

200 մլ արգանակ (հավի կամ բանջարեղենային)

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Միսը 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, ձիթայուղ քսել

Թավայի մեջ կարագ և ձիթայուղ լցնել, մսերը 2 կողմից 2-3 րոպե տապակել ուժեղ կրակի վրա, ապա իջեցնել կրակուն ու թողնել ևս 5 րոպե, վերցնել կրակից, ծածկել փայլաթիթեղով և թողնել մի կաղմ

Նույն թավայի մեջ 25 գ կարագ դնել, ավելացնել մանր կտրատած սոխ և կանաչ սոխ, տապակել 2 րոպե

Ավելացնել խնկունի, թողնել 1 րոպե, հանել, ավելացնել մանրացրած սխտոր ,ալյուր, տապակել ևս 2 րոպե

Ավելացնել սպիտակ գինի, թողնել 3 րոպե

Ավելացնել աղ, սև պղպեղ, արգանակ, թողնել 4 րոպե

Ավելացնել պանիր, անհրաժեշտության դեպքում արգանակ ավելացնել և հարել բլենդերով

Ավելացնել տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 15 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում