Այս ուտեստը այնքա՜ն համեղ է, որ 2 րոպե չի մնա սեղանին։ Հավի մսով ռուլետներ և կարտոֆիլ՝ ջեռոցում

Բաղադրիչներ

2 հավի կրծքամիս

աղ

սև և կարմիր պղպեղներ

ուրց, քիմիոն

4 ձու

200 մլ ձեթ

40 մլ խնձորի քացախ

20 գ սխտոր

25 գ մանանեխ

Միջուկի համար՝

50 գ մաղադանոս

30 գ սխտոր

100 գ պանիր

20 գ ձեթ

300 գ կարտոֆիլ

աղ, սև պղպեղ

կաղապարի չափը՝ 22*28 սմ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, 20 մլ ձեթ, լավ խառնել, շարել կաղապարի մեջ

Հավի կրծքամիսը բաժանել 2 շերտի, ծեծել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ուրց, լավ տարածել

4 ձվին ավելացնել 200 մլ ձեթ, աղ, սև պղպեղ, մանանեխ, ճզմած սխտոր, խնձորի քացախ և հարել բլենդերով

Ստացված սոուսից 2-ական թ/գ ավելացնել մսին

Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է մաղադանոսը մանրացնել, ավելացնել ճզմած սխտոր, քերած պանիր, լավ խառնել և 2-ական թ/գ ավելացնել մսին

Փաթաթել ռուլետի պես, շարել կարտոֆիլի վրա

Ավելացնել մնացած սոուսը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 10 րոպե դնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում