Բաղադրությունը
- 1 հատ վարունգ (երկար),
- 2 հատ ձու,
- 60 գ ծովախեցգետնի ձողիկներ,
- 40 գ պանիր,
- 2.5 ճաշի գդալ մայոնեզ,
- աղ,
- մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Ձուն խաշել և քերիչով անցկացնել:
Պանիրը և ծովախեցգետնի ձողիկներ քերիչով անցկացնել:
Խառնել այս բաղադրիչները, ավելացնել կտրատված կանաչի, աղ, մայոնեզ և լավ խառնել:
Վարունգը երկայնքով բաժանել 2 մասի, և գդալի օգնությամբ միջուկը մաքրել:
Վարունգի այդ մեջտեղի հատվածնում լցնել պանրով և ծովախեցգետնի ձողիկներով զանգվածը, և վարունգը կտրատել 2-3 սմ հաստությամբ կտորների:
Բարի ախորժակ