Բաղադրիչներ
20 գ կարագ + 10 մլ ձեթ
1 գլուխ սոխ
3 ատամիկ սխտոր
3 գունավոր պղպեղ
200 գ դեղին պանիր
200 գ սերուցքային պանիր
կարմիր քաղցր պղպեղ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ կարագ և ձեթ լցնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, սխտոր, թողնել կրակին 5-6 րոպե
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած պղպեղները, աղ, ծածկել կափարիչն ու թողնել ևս 10-15 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով
Ավելացնել սերուցքային պանիր, թողնել 3 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած դեղին պանիր, ծածկել կափարիչը, թողնել 3 րոպե, ապա համեմել կարմիր քաղցր պղպեղով, աավելացնել մանրացրած մաղադանոս և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ