Բաղադրությունը
- 300 գ պանիր,
- 3 հատ ձու,
- 3 ճաշի գդալ թթվասեր,
- 500 գ հավի կրծքամիս,
- 1-2 հատ սոխ,
- աղ,
- պղպեղ,
- չորացրած կանաչի:
Պատրաստման եղանակը
Ձուն, թթվասերը, քերված պանիրը, աղը և չորացրած կանաչին խառնել:
Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, ձվով զանգվածը լցնել մեջը և հավասարաչափ տարածել:
Եփել 10-12 րոպե 180 ջերմաստիճանում:
Սոխը կտրատել և տապակել, մինչև ոսկեգույն երանգ կստանա, իսկ հետո ավելորդ ձեթը քամել:
Հավի կրծքամիսը աղալ, ավելացնել տապակված սոխը, սև պղպեղը և աղը ու խառնել:
Ձվով և պանրով պատրաստված շերտը հանել ջեռոցից, վրան լցնել աղացած հավի մսով զանգվածը և հավասարաչափ տարածել:
Այնուհետև շերտը փաթաթել ռուլետի պես, ծածկել փայլաթղթով և կրկին եփել 20-30 րոպե 180 ջերմաստիճանում:
Պատրաստ լինելուց 2-3 րոպե առաջ փայլաթուղթը հանել և թողնել, որ այդ ընթացքում ռուլետը եփվի առանց փայլաթղթի:
Բարի ախորժակ