Բաղադրիչներ
6 խաշած ձու
100 գ երշիկ
1/2 կարմիր պղպեղ
1/2 դեղին պղպեղ
1/2 լոլիկ
1 տուփ կանաչ ձիթապտուղ
կանաչ սոխ
1/2 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
աղ, սև պղպեղ
2 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Խաշած ձվերը երկարությամբ բաժանել 2 մասի, դեղնուցներն առանձնացնել և ճզմել
Երշիկը, կանաչ սոխը մանր կտրատել, ավելացնել դեղնուցներին։ Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, մայոնեզ և լավ խառնել
Ստացված զանգվածից 1-1,5թ/գ լցնել ձվի սպիտակուցների մեջ
Զարդարել մանր կտրատած գունավոր պղպեղներով և շարել մատուցվող ափսեի մեջ
Կենտրոնում դնել կանաչ ձիթապտուղ։ Լոլիկը բարակ կտրատել, վարդի ձև տալ, դնել ձիթապտուղների կենտրոնում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ