Բաղադրիչներ
250 գ կարտոֆիլ
100 գ գազար
100 գ բրոկկոլի
1 գլուխ սոխ
1/2 դեղին պղպեղ
2 ատամիկ սխտոր
Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կիսալուսնաձև, բարակ կտրատել, 1րոպե խաշել եռման աղաջրում
Ավելացնել կիսալուսնաձև, բարակ կտրատած գազար, թողնել ևս 1-2 րոպե
Ավելացնել բրոկկոլի, թողնել ևս 30 վայրկյան և հանել ջրից
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, թողնել 2 րոպե
Ավելացնել շոգեխաշած բանջարեղենը, թողնել կրակին 5 րոպե։ Ավելացնել աղ, սև պղպեղ, սխտոր, թողնել ևս 1 րոպե և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ