Անընդհատ ուտել է տալիս։ Անպայման պատրաստեք և ուրախացրեք ձեր սիրելիներին։ Հավի մսով և սնկով աղցան

Բաղադրիչներ

300 գ հավի կրծքամիս

400 գ շամպինյոն

1 գլուխ սոխ

3 մարինացված վարունգ

3 խաշած ձու

35 գ ընկույզ

3 ճ/գ մայոնեզ

աղ

սև և կարմիր պղպեղ

սխտորի փոշի

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը 2 կողմից համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, 2 կողմից տապակել և խորանարդաձև կտրատել

Ընկույզը մի քանի րոպե բովել, ապա կտրատել և ավելացնել հավի մսին

Սունկը կիսալուսնաձև կտրատել, առանց ձեթի տապակել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա։ Ավելացնել 1 ճ/գ ձեթ, կիսալուսնաձև կտրատած սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, թողնել ոսկեգույն երանգ ստանա, վերցնել կրակից և ավելացնել մյուս բաղադրիչներին

Մարինացված վարունգը, խաշած ձուն խորանարդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադարիչներին։ Ավելացնել մայոնեզ, լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում