Նրբաբլիթով տորթ, որը կհիացնի Ձեզ

Բաղադրությունը

Խմոր

  • 300 գ ալյուր,
  • 350 մլ կաթ,
  • 250 մլ ջուր,
  • 3 հատ ձու,
  • 1 ճաշի գդալ շաքարավազ,
  • 1 պտղունց աղ,
  • 50 մլ ձեթ:

Միջուկ

  • 600 գ հավի կրծքամիս,
  • 600 գ շամպինիոն,
  • 1 հատ սոխ,
  • 300 գ թթվասեր,
  • աղ,
  • պղպեղ:

Լրացուցիչ

  • մաղադանոս:

Պատրաստման եղանակը

Ձուն, շաքարավազը և աղը խառնել (պատառաքաղով կամ ձեռքի հարիչով հարել):

Ավելացնել տաք կաթի կեսը և խառնել:

Ալյուրը մաղել, մաս-մաս լցնել ձվով զանգվածի մեջ և խառնել:

Այնուհետև ավելացնել կաթի 2-րդ կեսը, ջուրը, ձեթը և խառնել:

Ստացվում է ջրիկ խմոր: Խմորը 10-15 րոպե թողնել:

Թավայի հատակին ձեթ քսել, շերեփի օգնությամբ խմորից լցնել թավայի մեջ, և նրբաբլիթ պատրաստել: Սովորական նրբաբլիթից մի փոքր հաստ է հարկավոր պատրաստել: Ստացվում է մոտ 15 հատ նրբաբլիթ:

Միջուկի համար հավի կրծքամիսը խաշել, սունկը և սոխը տապակել: Այս ամենը բլենդերով հարել, ավելացնել թթվասեր, աղ, պղպեղ և խառնել:

Նրբաբլիթը դնել համապատասխան ամանի վրա, վրան միջուկ քսել, դնել մյուս նրբաբլիթը, կրկին միջուկ քսել և այդպես շարունակ: Կարելի է շերտերին ևս թթվասեր քսել:

Տորթի կողքերին թթվասեր քսել, վրան թթվասերով նախշեր անել և մաղադանոսով ձևավորել:

Տորթը 2-3 ժամ թողնել սառնարանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում