Առանց մայոնեզի լոբով աղցան

Բաղադրությունը

  • լոբի,
  • 400 գ շամպինիոն,
  • 2-3 հատ թթու վարունգ,
  • 2 հատ սոխ,
  • աղ,
  • սամիթ,
  • պղպեղ,
  • 3-4 ճաշի գդալ ձեթ,
  • թարմ վարունգ (ձևավորման համար):

Պատրաստման եղանակը

Լոբին նախապես գիշերը թրջել, իսկ հետո խաշել:

Սոխը և սունկը կտրատել:

Սոխը տապակել, հենց ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել սունկը և միասին տապակել՝ համեմելով աղով և պղպեղով: Պատրաստ լինելուց հետո թողնել, որ հովանա:

Թթու վարունգը կտրատել:

Սամիթը մանր կտրատել:

Խառնել այս բոլոր բաղադրիչները, ավելացնել աղ, ձեթ և խառնել:

Աղցանը 10-15 րոպե թողնել, որ «թրմվի»:

Ձևավորել թարմ վարունգով կամ ըստ ցանկության:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում